16/04/2014 14:58
Մեծ Բրիտանիայում 12-ամյա աղջիկը երեխա է ունեցել
12 ամյա աղջիկը Մեծ Բրիտանիայում դարձել է ամեափոքր մայրը, ով լույս աշխարհ է բերել 3 կգ քաշով առողջ մի բալիկ: Փոքրիկի հայրը նույնպես բավականին «երիտասարդ» է՝ ընդամենը 13 տարեկան:
Ինչպես հաղորդում է Metro-ն՝ աղջիկը հղիացել է դեռևս 11 տարեկանում՝ երբ սկսել է դեռ նոր-նոր հանդիպել երեխայի հոր հետ, ով ապրում է Լոնդոնի հյուսիսում՝ աղջկա հարևանությամբ: Արդյունքում՝ դպրոցականներն, ում անունները չեն նշվում, համաձայն երկրի օրենսդրության դարձել են ամենաերիտասարդ ծնողները Մեծ Բրիտանիայում:
Ընտանիքի մտերիմներից մեկը գործակալությանը հայտնել է, որ աղջնակն իր զուգընկերոջ հետ հանդիպել է շուրջ 1 տարի առաջ: Նրա հավաստմամբ՝ միմյանց համար «խելքահան եղած» անչափահասները պատրաստվում են միասին զբաղվել երեխայի դաստիարակությամբ: Նորածնի տատիկներն ու պապիկները նույնպես պատրաստվում են աջակցություն ցուցաբերել թոռնիկին:
«Իրավիճակը բավականին բարդ է, քանի որ նորաթուխ ծնողները բավականին երիտասարդ են, իսկ 27- ամյա տատիկը ստիպված է համակերպվել «ամենաերիտասրդ տատիկ» տիտղոսի հետ»,- նշել է անանուն աղբյուրը:
Այս երևույթը Մեծ Բրիտանիայում նախադեպ չի համարվում: Ոչ վաղ անցյալում այդ երկրում 27-ամյա մի երիտասարդ արժանացել էր «ամենաերիտասարդ պապիկ» տիտղոսին: Նրա 13-ամյա աղջիկը հղիացել էր ու այդ մասին լուրերը տարածել սոցցանցերում: