16/04/2014 10:44
Մխիթարյանը գեղեցիկ և կարևոր գոլ է հեղինակել. «Բորուսիան» եզրափակչում է
Գերմանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ նախօրեին ընդունել էր «Վոլֆսբուրգին»:
Հաշիվը 13-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը: Ռոբերտ Լևանդովսկին 43-րդ րոպեին կրկնապատկել է «Բորուսիայի» հաջողությունը` խփելով իր հոբելյանական 100-րդ գոլը թիմի կազմում: Մխիթարյանը 72 րոպեին փոխարինվել է:
Նշենք, որ «Բորուսիան» եզրափակչում մրցելու է այսօր Մյունխենում կայանալիք «Բավարիա»-«Կայցերսլաուտերն» կիսաեզրափակիչ մյուս զույգի հաղթողի հետ: