16/04/2014 11:31
Իրանն ապագայում կարևոր դեր է ունենալու գազի համաշխարհային շուկայում
Իրանն ապագայում կարևոր դեր է ունենալու գազի համաշխարհային շուկայում: Այդ մասին, իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն:
ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Եվրոպայում գազի պահանջարկն ավելանում է, և Իրանը ցանկանում է Եվրոպային էներգակիրների ապահովման գործում կարևոր դեր ունենալ:
«Իրանը կարող է Եվրոպայի համար վստահելի գործընկեր լինել. եվրոպական երկրների հետ համագործակցության համար առկա է բավականաչափ էներգիայի պաշար և այդ կապակցությամբ բազմաթիվ նախագծեր կան»,- հավելել է Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն: