16/04/2014 20:27
«Եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ԱԱԽՔ պաշտոնից, կդառնանք ընդդիմություն»
«Բոլոր հարցերը քննարկվում են, եթե որոշում կայացվի, որ Արթուր Բաղդասրայանը հրաժարվում է նաև Ազգային անվտնագության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ապա մենք անցնում ենք ըննդիմադիր դաշտ»,- ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը:
Նշենք, որ քիչ առաջ տեղի է ունցեցել ԻԵԿ քաղխորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է, որ կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:
Հարցին, թե վարչապետի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածությանն ինչպես արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը, Հ. Բիշարյանը պատասխանեց կարճ. «Կարծում եմ` Արթուր Բաղդասարյանի թեկնածության հարցը նույնիսկ չի էլ քննարկվել»:
Պատգամավորները կոռեկտ չհամարեցին մեկնաբանել Արթութ Բաղդասարյանի քայլերը` կոչ անելով սպասել մինչև ապրիլի 25-ը, երբ Արթուր Բաղդասարյանն անձամբ ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին:
Պատասխանելով կուտակայինին վերաբերող հարցին, Հ. Բիշարյանն ասաց, որ իրենք որևէ բան չեն տապալել երկրում, այլ հարց է մոտեցումները:
«Կուտակայինի նկատմամբ կան առաջարկություններ և մենք դա քննարկելու ենք: Մենք բաց ենք մեր մոտեցումների մեջ, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ` լինի դա ընդդիմություն, թե ՀՀԿ»,- ասաց Հ. Բիշարյանը: