16/04/2014 12:57
Քառյակը կրկին հանդիպման է. Քննարկում են արտահերթ նիստ գումարելու հարցը
Քիչ առաջ ՀՅԴ խմբակցությունում մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպումը:
Հանդիպման հիմնական թեման մինչև ապրիլի 28-ը` ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկը, արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալու որոշումն է: Ինչպես հայտնի է՝ արտահերթ նիստի օրակարգում պետք է լինի պարտադիր կուտակային բաղադրիչի քննարկումը:
Նշենք, որ քառյակի հանդիպմանը ներկա են «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ ահա «Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցում է ոչ թե խմբակցությունից ներկայացուցիչ, այլ` համանուն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նախորդող հրապարակում՝ Քառյակի հանդիպումն ավարտվեց. «Մոտեցումներում էական տարբերություններ կան»