16/04/2014 11:20
Այսօր Հայաստանում նշվում է ոստիկանության օրը
Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են ոստիկանների օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:
Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին: Լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով: