16/04/2014 11:50
Պուտինը սիրային sms-ներ է ուղարկել Շերոն Սթոունին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի ամիս է, ինչ կրքոտ sms հաղորդագրություններ է ուղարկում հայտնի հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունի հեռախոսահամարին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերմանական Bild թերթի անանուն աղբյուրին, ով իբր դերասանուհու ընկերուհին է:
Նա հայտնել է, թե 56-ամյա աստղը Պուտինին անգամ չի համարում առանձնակի սեքսուալ։
Նշվում է, որ դերասանուհին ու Վլադիմիր Պուտինն անձամբ հանդիպել են դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 10-ին՝ բարեգործական մի երեկոյի ընթացքում, որը նվիրված է եղել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև՝ աստղեր, այդ թվում նաև՝ դերասան Ժերար Դեպարդյեն, Միկի Ռուրկը և Շերոն Սթոունը:
Պուտինն, ով այդ ժամանակ զբաղեցրել է ՌԴ վարչապետի պաշտոնը, բեմ է բարձրացել ու երգել է հայտնի ամերիկյան «Blueberry Hill» երգը: