16/04/2014 13:36
Բեռլուսկոնին հանրօգուտ աշխատանք է կատարելու
Միլանի դատարանը նախօրեին սահամնել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պատժի չափը` նա պետք է մեկ տարի շարունակ հանօրօգուտ աշխատանք կատարի: Դատավորները հրաժարվել են տնային կալանք կիրառել: Հաղորդում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, հավանաբար, սպասվում է ծերանոցում ուղղիչ աշխատանք:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին դատապարտվել է իր «Մեդիասետ» ընկերությունում ֆինանսական խարդախությունների համար: Անցած տարի քաղաքական գործչին դատապարտել էին չորս տարվա ազատազրկման` հետո կրճատելով ժամկետը մինչև մեկ տարի, որին գումարվել է նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնելու արգելանքը: