16/04/2014 16:02
Թուրքական բանակում հայ ու ալևի սպաներին հաշվառում են
Թուրքական մամուլը բացահայտել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանտարության ենթակայության տակ գտնվող Գյոլջուքի գլխավոր ռազմաբազայի 4 սպաների կազմած մի ցուցակ, որում նրանք հաշվառել են բազմաթիվ զինվորականների՝ ըստ ազգային ու կրոնական պատկանելիության: Բացի այդ նրանք նշել են, թե որ զինվորականն ինչ նախընտրությունների ունի ու ինչ ուժերի հավաքաների է մասնակցել: Օրինակ, երկու զինվորական այսպես է հաշվառվել.
«Ավագ սերժանտ Ս.Յ.-ն ալևի է, մասնակցել է բեկթաշիների միջոցառումներին, նրան կարելի 1 շահագործել՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը: Իսկ ավագ սերժանտ Է. Թ.-ն հայ է, խորհուրդ է տրվում նրան նախ դաստիարակել և ապա նոր օգտագործել»:
Նման ցուցակներ կազմելու դրդապատճառների մասին չի նշվում: Մամուլի այս հրապարակումների հետո գործով սկսել է զբաղվել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը: