16/04/2014 10:27
Օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Այսօր շրջանների զգալի մասում, 17-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ապրիլի 17-20-ը անձրևի հավանականությունը փոքր է:
Ցերեկը սպասվում է +23 +25, երեկոյան +16 +18, գիշերը +11 +13 աստիճան: