18/04/2014 19:27
Դի Մարիա. «Չէի կարող Մոուրինյոյին հիասթափեցնել»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է, որ հարգանքով է վերաբերվում թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, թե «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները դավաճաններ են: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Սուտ է, որ մենք դավաճանել ենք Մոուրինյոյին: Բոլորս էինք ուզում հասնել եզրափակիչ: Ամեն դեպքում, ես հարգում եմ Ժոզեին: Հենց պորտուգալացի մասնագետի նախաձեռնությամբ եմ հրավիրվել «Ռեալ»: Նա է ինձ խաղալու հնարավորություն ընձեռել և ես չէի կարող նրան հիասթափեցնել»,- նշել է Դի Մարիան: