18/04/2014 13:08
Մեսսին ու «Բարսելոնը» տարաձայնություններ ունեն
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, սակայն կողմերը դեռ հեռու են գործարքի ավարտից աշխատավարձի չափի հարցում տարաձայնությունների պատճառով:
Կատալոնյան ակումբը պատրաստ է Մեսսիին առաջարկել հնգամյա պայմանագիր` 200 մլն եվրո արժեքով` ներառյալ հարկերը (տարեկան 40 մլն եվրո): Ընդ որում` ակումբը կպահպանի Մեսսիի հեղինակային իրավունքների 20 տոկոսը:
Մեսսիի ներկայացուցիչները, իրենց հերթին, ուզում են «Բարսելոնից» 400 մլն եվրո ստանալ 4 տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ խոսք չպետք է լինի հեղինակային իրավունքների ու գովազդի մասին:
Ըստ «Euromericas Sport Marketing»-ի` Մեսսիի արժեքը հավասար է 492 մլն եվրոյի: