18/04/2014 14:12
Մանուել Նոյեր. «Ինձ շատ լավ եմ զգում»
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումից առաջ խոսել է իր ինքնազգացողության մասին:
«Ինձ շատ լավ եմ զգում: Ենթադրում եմ, որ չորեքշաբթի կարող եմ ասպարեզ դուրս գալ»,- ասել է Նոյերը:
Ավելացնենք, որ դարպասապահն արդեն սկսել է վազել:
Հիշեցնենք, որ Նոյերը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում (0:3) մկանային վնասվածք է ստացել ու փոխարինվել ընդմիջմանը: