18/04/2014 12:25
Քրիշտիանու Ռոնալդու. «Ես փոխվել եմ»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է աստղերի ու մյուս ֆուտբոլիստների տարբերությունների մասին:
«Ես միշտ ուզում եմ լավագույնը լինել ու երբեք չեմ փոխվի: Ցանկանում եմ 60 լավ խաղ անցկացնել մրցաշրջանի ընթացքում: Վաղուց եմ հասկացել, որ լավ ֆուտբոլիստների ու աստղերի տարբերությունն աշխատանքն է:
Բախտ եմ ունեցել խաղալ անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստների հետ: Դժվար է ասել` ինձանից ավելի տաղանդավո՞ր են, թե՞ ոչ: Օրինաչափ որևէ չափանիշ չկա: Ինչ-որ մեկը 5 խաղ է լավ անցկացնում, 15, սակայն անհրաժեշտ է մրցաշրջանի ընթացքում բարձր մակարդակով անցկացնել 60 հանդիպում:
Լավ և լավագույն ֆուտբոլիստների տարբերությունը կարող է կազմված լինել մանրուքներից: Անհրաժեշտ է լավ քնել, լավ հանգստանալ և լավ սնվել:
Ես փոխվել եմ: Արդեն չեմ բռնկվում: Իմ կարիերայի սկզբնամասում մարդիկ կարող էին տհաճ կարծիք կազմել իմ մասին տարբեր արարքների ու ժեստերի պատճառով, բայց ամեն ինչ փոխվել է:
Իմ երազանքը Պորտուգալիայի հավաքականի կազմում աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալն է: Դա կարող է խոսել հրաշալի կարիերայի մասին: Դժվար կլինի, սակայն ամեն ինչ հնարավոր է, եթե աշխատես այդ ուղղությամբ»,- ասել է Ռոնալդուն: