18/04/2014 19:00
Կախարդական սոդան. Գեղեցկանալու 5 միջոց
Սոդան խոհանոցում օգտագործվում է սերունդներ ի վեր, բայց այն հիանալի միջոց է հանդիսանում նաև գեղեցկանալու համար: Հայտնի է, որ դեռևս հին ժամանակներում մարդիկ մաշկը կամ ատամները մաքրելու համար օգտագործել են սոդա: Ձեզ ենք առաջարկում գեղեցկանալու մի քանի պարզ միջոցներ:
Սոդան նախևառաջ կանխում է քրտնարտադրությունը և տհաճ հոտը: Պարզապես պետք է սոդային խառնել մի փոքր ջուր, որ ստացվի միատար զանգված: Ստացված խառնուրդը քսեք ձեր թևատակերին:
Երևի շատերը կհիշեն, որ մեր տատիկները դեռ հին ժամանակներում ատամները մաքրում էին սոդայով: Այն հիանալաի սպիտակեցնում է դրանք: Անհրաժեշտ է տարայի մեջ լցնել 1 ճաշի գդալ սոդա և ավելացնել 5 կաթիլ ջրածնի պերօքսիդ և սպասել մինչ այն դառա մածուկ։ Մածուկը քսեք ատամներին ատամի խոզանակի օգնությամբ և պահեք 5 րոպե, այնուհետ լվացեք ատամները սովորական ատամի մածուկով։ Լավագույն արդյունքի համար պետք է այս գործողությունը կրկնել շաբաթը 1 անգամ, հակառակ դեպքում՝ ատամները կդառնան շատ զգայուն։
Սոդայով կարելի է մաքրել ոչ միայն ատամները, այլև մաշկը: Այն մաշկը մաքրելու հիանալի միջոց է, որը ձերբազատում է մեռած բջիջներից, մաժկին հաղորդելով արտասովոր հմայք: Անհրաժեշտ է ձեռքին լցնել 1 թեյի գդալ սոդա և մի քիչ ջուր և ստացված զանգվածով շրջանակաձև դեմքը մերսել։ Սոդայի շնորհիվ կարելի է նաև ազատվել մաշկի սև կետերից: Եռացող ջրով տարայի մեջ լցրեք 1 ճաշի գդալ սոդա և դեմքը պահեք տարայի վրա։ Ցանկալի է գլխին սրբիչ գցել, որպեսզի գոլորշին առավել արդյունավետ ազդի մաշկի վրա։
Սոդան նվազեցնում է նաև գլխամաշկի յուղայնությունը: Շամպունի հետ խառնեք մի փոքր սոդա և լվացեք գլուխը սովորականի պես: Այն մազերը կդարձնի առավել փափուկ և ձեր մազերին կհաղորդի փայլ: