19/04/2014 11:25
Հալեպում հայ է զոհվել
Վերջին շաբաթվա ընթացքում հատկապես Հալեպում ակտիվացել են կատաղի բախումները: Այս մասին տեղեկանում ենք «Perio News»-ի Facebook-յան էջից, որտեղ նշվում է, որ սիրիկան բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև այդ բախումներն առ այսօր շարունակվում են:
Նշվում է, որ թեև Հալեպի հայաշատ թաղամասերում ծանր դեպքեր չեն արձանագրվել, բայց անդադար լսվում են ռմբակոծությունների ահավոր ու ահարկու ձայները: Իսկ երկու օր առաջ ռմբակոծությունների հետևանքվ եղել են վիրավորներ և զոհեր, որոնց թվում նաև հայեր:
«Հինգշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, Հալեպի Լերամուն շրջանի մեջ զինյալ բախումների ժամանակ գլխի հատվածում փամփուշտից վիրավորվել այնուհետև Հալեպի Համալսարանի հիվանդանոց է տեղափոխվել 1992 թվականին ծնված Պաղտիկ Քեշիշյանը, որտեղ և ուրբաթ օրը, ապրիլի 18-ին նա կնքել է իր մահկանացուն»,- նշված է էջում: