19/04/2014 15:36
«Գալուստ Սահակյանը մեծացել է, ոճն ուրիշ է, Շարմազանովը մի քիչ շատ է հույն»
«Օրինաց երկիրը» ոչ թե դուրս եկավ կոալիցիայից, այլ` հանեցին: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«Դեռ հարց է՝ ՕԵԿ-ն ինքը որոշեց դուրս գալ կոալիցիայից, թե՞ նրան ստիպեցին, թե՞ նրան ասացին` ձենդ կտրի, թե չէ վատ կլինի»,- ասաց Ա. Սադոյանը` ավելացնելով, որ Արթուր Բաղդասարյանը կարող է առիթից օգտվել և սկսել նոր քաղաքականություն:
Խոսելով նորանշանակ վարչապետի և ձևավորվելիք կառավարության մասին` Ա. Սադոյանը նշեց, որ եթե ՀՀ-ում կա օլիգարխիկ ձևավորված համակարգ, ապա կառավարության ձևավորման մեջ պետք է արտացոլվեն Հովիկ Աբրահամյանի անձնական շահերը:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնին, ապա Ա. Սադոյանն ասաց, որ այս պաշտոնում ևս պետք է լինի ՀՀԿ-ական. «Գալուստ Սահակյանը մեծացել է, նրա ոճն ուրիշ է, իսկ Շարմազանովը մի քիչ շատ է հույն, նրա հետ կապված շատ բարդություններ կան:
Նախորդող հրապարակում՝ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ՕԵԿ-ական նախարարները՝ կուսակցությունից