19/04/2014 11:10
Ապրիլի 19` Ավագ շաբաթ. Դժոխքի ավերում, Ճրագալույցի Ս. Պատարագ
Շաբաթ օրը Տերը Մարմնով մնաց գերեզմանում, իսկ Հոգով իջավ դժոխք և ազատագրեց արդար ննջեցյալների հոգիները։ Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման։ Այս մասին հաղորդում է Qahana.am-կայքը:
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ (սկիզբը ժ. 18.00-ին), երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը:
Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։