19/04/2014 10:05
Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը մնում է իր ընկերը
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռևս չի լքել ՕԵԿ-ը՝ ի տարբերություն իր կուսակից ընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի: Զուլոյանը ևս ցանկացել է դուրս գալ ՕԵԿ-ից, սակայն նախագահական նստավայրից նրան արգելել են:
«Թերևս նախագահական նստավայրում մտահոգված են ՕԵԿ-ի ճակատագրով, որ կուսակցությունից սկսված արտահոսքը կարող է շատ շուտով ճակատագրական դառնալ նրանց համար: Մինչդեռ, իշխանություններին պետք է հնարավորինս բազմամարդ գրպանային ընդդիմություն: Ի դեպ, հավելենք, որ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայից դուրս գալու օրը, կուսակցության քաղխորհրդի նիստից առաջ, իր նախարարների հետ զրույցում ասել է, թե այսքանից հետո Սերժ Սարգսյանը մնում է իր ընկերն ու նա ամեն ինչի մասին տեղյակ է»,-գրել է թերթը: