19/04/2014 12:52
Բակո Սահակյանը մասնակցել է շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանման ու բարեկարգման, հասարակական համախմբվածության ամրապնդման տեսանկյուններից` գոհունակություն հայտնելով, որ մեր երկրում դրանք վաղուց արդեն դարձել են բարի ավանդույթ: