19/04/2014 15:44
Ծերունուն տանը գտել են մահացած
Այսօր՝ ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7ա շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է 1927 թ. ծնված Ա.-ի դին: