19/04/2014 13:53
Ֆալկաոն կմասնակցի աշխարհի առաջնությանը
«Մոնակոյի» և Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է մասնակցել աշխարհի 2014 թ. առաջնությանը: Այս մասին հայտնում է «L’Equipe»-ը: Նման վստահություն է հայտնել բժիշկ Ժոզե Կառլոս Նորոնյան, ով վիրահատել է ֆուտբոլիստին:
«Կարծում եմ` նա կմասնակցի աշխարհի առաջնությանը, սակայն Մունդիալի մեկնարկից առաջ, հնարավոր է, լիարժեք պատրաստ չլինի»,- ասել է բժիշկը: