19/04/2014 09:29
Մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը 2 անգամ տուգանել է առողջապահության նախարարությանը
Շուրջ երկու ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը հայտնվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում և երկու անգամ հասցրել է տուգանքի ենթարկվել:
Դեռևս մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ 2014թ. փետրվարի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության լիազորված անձ Վաչագան Օգանեսյանը Հայաստան է ներմուծել դեղամիջոցներ՝ 1481 կգ բրուտտո (1278 կգ նետտո) քաշով դեղեր, որոնց վերաբերյալ մաքսային հայտարարագիրը 10 օրյա ժամկետում մաքսային մարմիններին չեր ներկայացվել, ինչի հետևանքով տուգանվել է 50.000 դրամով:
«Ժողովուրդը» պարզել է, որ հիմա էլ Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է բժշկական կահույք ներմուծել և հայտարարագիրը 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չի ներկայացրել՝ տուգանվելով 50.000 դրամով: