19/04/2014 12:37
Ավտովթար՝ Գորիս քաղաքում. Կան տուժածներ
Այսօր՝ ժամը 00.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Հրդեհը մարվել է ժամը 00.22-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Ղ.-ն և ուղևոր Ա. Հ.-ն, ովքեր տեղափոխվել են Գորիսի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: