19/04/2014 09:35
Տարվա կեսն ընդդիմություն են, հետո՝ իշխանություն. Համլետ Հարությունյան
«Հրապարակն» անդրադարձել է ՕԵԿ-ի իշխանական կոալիցիայից դուրս գալու փաստին և զրուցել ՀՀԿ Համլետ Հարությունյանի հետ:
Դիտարկմանը` ստացվում է, որ իշխանություն-ընդդիմություն խաղերի արանքում ժողովրդի շահերն են անտեսվում, Հ. Հարությունյանը պատասխանել է. «Պրակտիկան ցույց տվեց, որ այս տարիների ընթացքում միայն Հանրապետական կուսակցությունը մնաց հավատարիմ իր սկզբունքներին, ինչքանով էր լավ կամ վատ, դա արդեն ժողովուրդը գիտի, բայց մնաց իր սկզբունքների դիրքերում, պետք է ճշմարտությունն ընդունենք: Մնացածները տարվա կեսը ընդդիմություն են լինում, հետո նորից իշխանություն են լինում, էդ արդեն ժողովուրդը պետք է իր գնահատականը տա»: