19/04/2014 10:57
Պեկինում օդից ադամանդներ են ստանալու
Հոլանդացի դիզայներ և գյուտարար Դաան Ռուզենգարդը Պեկինը օդի ախտոտվածությունից ազատելու համար ցանկանում է օդից ադամանդներ ստանալ:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` օդից ադամանդներ ստանալու համար նա առաջարկում է օգտագործել էլեկտրամագնիսական դաշտով աշխատող հատուկ սարքավորումներ, որոնք ներծծելով ախտոտված օդը` այն կվերածեն ադամանդների:
Ռուզենգարդը նշել է, որ նոր սարքավորումները լիովին անվտանգ են բնակչության համար և օգտագործում են նվազագույն էներգիա:
Նշվում է, որ նոր գյուտի շնորհիվ Պեկինի օդը կմաքրվի 75-80%-ով: