19/04/2014 11:39
Պոգբա. «Մենք պետք է հաղթենք «Բոլոնյային»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան տրամադրվում է «Բոլոնյայի» հետ հանդիպմանը:
«Մենք պետք է հաղթենք «Բոլոնյային»` Սկուդետտոյին ավելի մոտենալու համար,- Պոգբայի խոսքերը մեջբերել է «Corriere dello Sport»-ը:- Իսկ «Ռոման» սպասում է մեր սայթաքմանը: Նրա սպասումներին մենք պետք է պատասխանենք միայն հաղթանակով: Պատրաստ ենք «Բոլոնյայի» հետ հանդիպմանը»:
Ավելացնենք, որ «Յուվենթուս»-«Բոլոնյա» հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին: