19/04/2014 15:28
Սերժ Սարգսյանն այցելեց «Թեղուտի» հանքավայր
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան աշխատանքային այցով Լոռու մարզում է: ՀՀ Նախագահն այցելեց «Թեղուտի» հանքավայր, շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս:
Նշենք, որ Թեղուտի լեռնահաստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնում է «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ն:
Լրագրողների հետ զրույցում «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը նշեց, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է 7 մլն տոննա հանքաքարի արդյուանհանում և վերամշակոմ: Մի քանի տարի անց կրկնապատկվելու է քանակը: Առաջին փուլում արժեքը կլինի 150 -190 մլն դոլարի` տատանումը կապված է պղնձի ու մոլիբդենի միջազգային գներից: Կիրառվող տեխնոլոգիան ապահովում է պղնձի կորզումը խտանյութից 83 տոկոսով, իսկ մոլիբդենինը` 67 տոկոսով. Մինչև տարեվերջ կսկսվի արտադրությունը:
Նա նաև նշեց, որ 2007թ-ի նոյեմբերի սկզբին սկսվել է Թեղուտի ակտիվ շինարարական աշխատանքները, տարածքում զրոյական վիճակ էր. «Շատ դժվար ինժեներատեխնիկական կառույցը պահանջում է, որ մենք՝ զուտ բնությունը օգտագործելով, ամենալավ տարբերակը կիրառենք, որովհետև տարբեր հարցեր են առաջանում և կանաչապետել է պետք»:
Ըստ Վ. Մեժլումյանի՝ մինչև այժմ ծախսվել է 300 մլն-ից ավելի գումար, ընկերությունում աշխատում է 1200 մարդ, աշխատում են նաև արտասահմանից ժամանած աշխատողներ:
«Հավատում եմ, որ շուտով՝ երկու տարվա ընթացքում, առաջինը Հայաստանում միջազգային էկոլոգիական սերտիֆիկատ կստանանք, որը կնշանակի, որ մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի վնասը լինի չնչին»,- շեշտեց Վալերի Մեժլումյանը:
Խոսելով բնապահպանների մասին, նշեց, որ այդ մարդիկ միջին, հասարակ ապրողներ չեն, կոնկրետ խնդիրներ լուծող մարդիկ են. «Մենք միշտ կապի մեջ ենք թե՛ հարակից համայնքների ապրողների հետ, թե՛ երիտասարդ բնապահպանների հետ, որոնք ունեն ոչ ճշգրիտ պատկերացում, թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանը, որն է ճիշտ ուղին՝ տնտեսության զարգացման համար: Փաստորեն ամեն ինչի դեմ են նրանք»:
«Ես ինքս այստեղից եմ, իմ հարազատ Ծաղկաշատ գյուղը 20 կմ հեռավորության վրա է: Մենք անում ենք ամեն ինչ, որ ճիշտ ձևով կարողանանք Աստծո տված ընդերքից ու բնությունից ստանալ այն, ինչ պետք է մարդկանց ու վնասը հասցնել նվազագույնի: Ես հավատում եմ, որ եթե մենք լինենք իսկապես շատ պինդ ենք մեր որոշումներում, ապա կարող է ստացվել այնպես, որ բացի լեռնային հանքարդյունաբերությունից, այստեղ ունենանք նաև հանգստյան գոտի և փիրուզի զարդարանքների արտադրության գոտի, և ամենակարևորն այն է, որ դեմ արտահայտվողները պետք է Հայաստանը զարգացնելու այլ տարբերակներ առաջարկեն»,- շեշտեց նա:
Նշենք, որ տարեկան կարտադրվի 63 հազար տոննա պղնձի խտանյութ: Թեղուտի հանքավայրի շահագործման առաջին փուլում ներդնելով 350 մլն դոլար` կարտադրվի շուրջ 200 մլն դոլար արժողությամբ պղնձի և մոլիբդենի խտանյութ: Սշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 295 հազար:
Ֆաբրիկայի հիմնական կառուցվածքային միավորներն են խոշոր ջարդման, մանրացման, ֆլոտացման և խտացման արտադրամասերը: Պոչանքային տնտեսության կազմում են պոչամբարը, պոչատարը, ջրահեռացման կառույցները և արտադրական ջրի մատակարարման և փակ շրջանառության համակարգը` պոմպակայանով: Պոչամբարը տեղակայվելու է Շնող գետի Խառատանոցի վտակի կիրճում: Անցած ժամանակահատվածում անտառահատում է իրականացվել շուրջ 149 հա-ի վրա, 357 հա հատման ենթակա անտառի փոխարեն նախատեսվում է տնկել 714 հա անտառտարածք:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է Քաջարանի հանքավայրից հետո:
ՀՀ նախագահը ներկա գտնվեց նաև ընկերության կողմից իրականացվող Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, որին մասնակցում էին նաև Շնող և Թեղուտ համայքների ղեկավարներն ու ավագանին: