19/04/2014 14:43
BBC. Պուտինը` թերապևտի դերում
BBC լրատվական գործակալությունն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Պուտինը թերապևտի դերում» խորագրով հոդվածը տպագրել: Ներկայացնում ենք հոդվածը՝ թարգմանաբար:
«ԶԼՄ-ների հիմնական թեման Պուտինի ընտրած ուղին է: «Երկաթե վայրագույրներ չեն լինելու»: Նման հոդվածով է հանդես եկել «Նեզավիսիմայա գազետան»:
«Նախագահն իր երկրին և աշխարհին բացատրեց իր դիրքորոշումը Ղրիմի, Ուկարինայի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ազատ խոսքի հարցերում: Երեկ Պուտնին ասուլիսից հետո ակնհայտ դարձավ, որ նա խոսում է ոչ թե միջազգային համայնքի հետ, այլ իր սեփական երկրի:
Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ Իգոր Բունինը կարծում է, որ Պուտինը հանդես է գալիս որպես թերապևտ, ով փորձում է բացատրել, որ ոչինչ սարսափելի տեղի չի ունենում:
Քաղաքական տեղեկատվության կնետրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխին էլ այս առնչությամբ նշել է, որ Պուտինի հայտարարությունները նման են
Կրեմլի ձյուդոյի որակյալ բեմադրությանը», - գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Կենտրոնական ԶԼՄ-ները նշում են, որ միգուցե Ուկրաինա վերադառնա երկիրը լքած նախագահ Յանուկովիչը: Ըստ «Նեզավիսիմայա գազետայի» դա կարող է տեղի ունենալ այս կիրակի՝ Զատիկի օրը:
Մեկ այլ հրապարակմամբ էլ «Նեզավիսւմայա գազետան» մեջբերում է Ռեգիոնների կուսակցության փոխնախագահ Միխայիլ Չեչետովի կարծիքը, ով չի հավատում Յանուկովիչի վերադարձին:
Ըստ «Կոմերսանտ» պարբերականի էլ՝ ԱՄՆ-ն կարծում է, որ մոտ օրերին Ռուսաստանը կնպաստի հարավ-արևելայն Ուկրաինայում լարվածության աճին»,- գրում է աղբյուրը: