19/04/2014 13:44
ՌԴ-ում հեշտացվել է մուտքի վիզաների տրամադրման կարգը
Ռուսական վիզաների տրամադրման ժամանակ կիրականացվի դակտիլոսկոպիկ փորձաքննություն: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովի խոսքով` այս փոփոխությունները ներառված են «ՌԴ մուտքի և ելքի մասին» օրենքում: Խոսքը վերաբերում է հումանիտար, գործնական, մասնավոր, տուրիստական վիզաների տրամադրմանը: Տվյալ օրենքը նկատակ ունի համապատասխանեցնել ՌԴ օրենսդրությունը միջազգային փորձի հետ:
Այն հնարավորություն է ընձեռում մուտքի վիզաների բազմակի տրամադրում ավելի երկար ժամկետով, սակայն արտաքին քաղաքականության համար հիմնաքարային համարվող փոխադարձության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ այն երկրների քաղաքացիների համար, որոնք պատրաստ են վիզային արտոնություններ տրամադրել ՌԴ քաղաքացիներին:
Այս փոփոխությունները կհեշտացնեն վիզաների տրամադրումը, մասնավորապես, թղթաբանության կրճատման հաշվին, սակայն այս փոփոխությունները կվերաբերվեն միայն այն մարդկանց, ովքեր ՌԴ-ում աշխատանքի իրավունք ունեն: