19/04/2014 13:34
Պատուհան մաքրողները ուրախացնել են հիվանդ երեխաներին (Տեսանյութ)
Չիկագոյի Աննա և Ռոբերտ Լուրիների անվան մանկական հիվանդանոցի պատուհան մաքրողները որոշել են ուրախացնել հիվանդ երեխաներին իրենց սիրելի մուլտհերոսների կերպարներով: Այս մասին գրում է Huffingtonpost.com-ը։
Նրանք հանդերձավորվել են Կապիտան Ամերիկայի, Սարդ մարդու և Բեթմենի զգեստներով և ճոպանից կախված վիճակում պատուհանից այն կողմ շփվել երեխաների հետ:
Այս նոր ավանդույթը անվանում են «Սուպերհերոսի օր»։