19/04/2014 15:06
The Tree Project. Բազմադեմ ծառեր. Լուսանկարներ
Գերմանական Zonenkinder արտ-դուետը 2006 թվականին սկսել է The Tree Project նախագիծը: Նկարիչները ծառերին տարբեր դեմքեր են նկարում՝ ընդգծելով մարդու և բնության սերտ կապը:
Նախագծի հեղինակները նշում են, որ իրենց զբաղմունքը չի վնասում բնությանը, քանի որ նրանք նկարում են արդեն մահացած ծառերի վրա, երկրորդ՝ բոլոր նկարներն արվում են բացառապես բնական նյութերով, որոնք որոշ ժամանակ անց անհետանում են: