19/04/2014 12:20
Թուրքիայի վարչապետը դատի է տվել Twitter-ին և Youtube-ին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Twitter և Youtube ընկերություններին` իր և իր ընտանիքի իրավունքները խախտելու մեղադրանով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ այս ընկերությունների ծառայությունները Թուրքիայում անօրինական են ճանաչվել այն հիմքով, որ դրանցում եղել է անթույալտրելի բովանդակություն:
Twitter-ը արգելափակումից հանվել է միայն այն բանից հետո, երբ ապրիլ ամսին Թուրքիայի սահմանադրական դատարանը դա մարդու իրավունքները խախտող որոշում է անվանել:
Ռ. Թայիփ Էրդողանը պահանջել է ավելի քան 23 հազար դոլարի փոխհատուցում:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիայի վարչապետ. Մենք արմատախիլ կանենք Twitter-ը