19/04/2014 09:58
Նախարարի որդու դատը հետաձգվել է
«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ հետաձգվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով դատական նիստը: Հետաձգվելու պատճառը ամբաստանյալի պաշտպանի՝ Վահան Հայրապետյանի դատարան չներկայանալն էր: Դատական նիստը նշանակվել է մայիսի 6-ին
Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 268 հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պատժվում է ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով) և 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ չորսից ութ տարի ժամկետով) հատկանիշներով: