21/04/2014 11:55
Երգչուհի Ադելը վերադառնում է բեմ
25-ամյա անգլիացի երգչուհի Ադելը կվերադառնա բեմ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` նշելով, որ երգչուհին իր կարիերան ընդհատել էր դեռևս 2011 թվականին՝ ձայնի հետ խնդիրներ ունենալու պատճառով:
«Գրեմմի» և «Օսկար» մրցանակների մրցանակակիր երգչուհին վերջին 3 տարվա մեջ առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի Ալբերտ հոլ սրահում` հոկտեմբեր ամսին, որին կհաջորդեն նրա համերգները Նյու-Յորքում և Լոս Անջելոսում:
«Նրա ձայնը գնալով էլ ավելի է հզորանում: Նա լրջորեն աշխատել է այն վերականգնելու համար: Մինչ աշխարհի շրջագայությունը բավականին ժամանակ կա, այնպես որ սա կլինի ելույթների մի փոքր շարք»,- լրատվականը մեջբերում է անանուն աղբյուրին, ով հայտնել է նաև, որ բժիշկները երգչուհուն զգուշացրել են, որ եթե խնդիրներ առաջանան, ապա չի բացառվում նաև նոր վիրահատական միջամտությունը: