21/04/2014 17:16
Ողջի գյուղի հովիվը մեղադրվում է անասունները վաճառելու մեջ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ողջի գյուղի հովիվի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Խաչիկ Գրիգորյանին (անունը փոխված է) առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ գարնանից, հանդիսանալով Ողջի գյուղի ոչխարների հոտի հովիվ, օգտվելով Բյուրակն գյուղի բնակիչ Ռ. Մ.-ի հետ ունեցած բանավոր պայմանավորվածությունից, վերջինիս կողմից և նախաձեռնությամբ 2013թ ապրիլից մինչև նոյեմբեր ամիսը պահելու և արածեցնելու համար իրեն վստահված 9 գլուխ ոչխարի ու 9 գլուխ գառի նկատմամբ ունեցած լիազորություններից,նույն թվականի մայիսի վերջերին յուրացման եղանակով հափշտակել է Ռ. Մ.-ին պատկանող վերը նշված խոշոր չափի 900.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մանր եղջրավոր անասունները և վաճառել:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 Հոդվածի 2-րդ Մասի 3 Կետի (Խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: