21/04/2014 14:24
Սիրիայի խորհրդարանի մոտ երկու հրթիռ է ընկել. Կան զոհեր
Դամասկոսում Սիրիայի խորհրդարանի շենքի մոտ երկու հրթիռ է ընկել` սպանելով հինգ մարդու: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Հրթիռներն ընկել են խորհրդարանի շենքից 100 մետր հեռավորության վրա:
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն ապստամբները հաճախ են որպես իրենց թիրախ ընտրում Դամասկոսի այն տարածքները, որոնք գտնվում են կառավարության վերահսկողության տակ: Ապստամբները նման կերպ պատժում են կառավարական ուժերին, որոնք շրջափակել են ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանները` թույլ չտալով բնակիչներին սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր տեղափոխել: