21/04/2014 11:31
Փրկարարները Պտղնի գյուղում 4 մետրանոց փոսից շուն են դուրս բերել
Այսօր ժամը 08.33-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` «Աբիո» խանութի մոտակայքում, շուն է ընկել փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում շուն է ընկել փոսը (մոտ 4 մ):
Հրշեջ-փրկարարները շանը անվտանգ դուրս են բերել փոսից: