21/04/2014 09:54
Տանը հայտնաբերվել է 74-ամյա բնակչի դին
Ապրիլի 20-ին՝ ժամը 20.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով. ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 1940 թ. ծնված Լ. Մ. դին: