21/04/2014 12:08
Իրանում կին դատապարտյալների նկատմամբ համաներում է հայտարարվել
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Մուհամեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան կապակցությամբ համաներում է հայտարարել կին դատապարտյալների համար:
Rosbalt.ru-ի փոխանցնմամբ, համաներմամբ ազատ կարձակվեն այն դատապարտյալները, ովքեր մինչև 2014թ.-ի ապրիլի 20-ը դատապարտվել էին 6 ամսվա ազատազրկման, անչափահաս երեխաներ ունեցող կանայք, ինչպես նաև պարտքերի համար ճաղերի հետևում հայտնված կին դատապարտյալները:
Կին դատապարտյալների նկատմամբ համաներում հայտարարելու խնդրանքով այաթոլա Ալի Խամենեին էր դիմել Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիկ Ամոլին: