21/04/2014 10:33
Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հեշտացված օրենքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը պարտավորեցնում է աշխատանքային միգրանտներին, բացի բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ռուսերեն լեզվի իմացության վերաբերյալ քննություն հանձնել: Այս մասին հաղորդում է Ria-Novosti-ին:
Այժմ բնակության, ժամանակավոր բնակության, աշխատանքի համար օտարերկրացիները պետք է հավաստեն ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և ՌԴ սահամանդրության վերաբերյալ իրենց իմացությունը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Եթե երկիր մուտք գործողները չունեն ԽՍՀՄ-ի` մինչև 1991թ-ի սեպտեմբերի 1 տրված որևէ կրթական փաստաթուղթ, նրանք պետք է ռուսերենի քննություն հանձնեն և ստանան համապատասխան վկայագիր: