21/04/2014 14:15
Մոսկվայում 3 դպրոցականները ինքնասպանություն են գործել
Մոսկվայում 3 դպրոցականներ փորձել են ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Մոսկվայի հյուսիս-արևմուտքում 17-ամյա տղան կախվել է հեռախոսային մալուխով: Նրա մահվան մասին ոստիկանությանը հայտնել է տղայի հայրը: Երեխան նաև բացիկ է գրել, որ այլևս չի ցանկանում ապրել:
Քաղաքի մեկ այլ հատվածում 17-ամյա աղջիկը ալկոհոլի ազդեցության տակ ցած է նետվել ընկերոջ տան պատուհանից: Նա գանգուղեղային փակ և մի շարք այլ վնասվածքներ է ստացել:
Մոսկվայի հարավում 5-րդ դասարանի աշակերտուհին մահվանից առաջ նամակ է թողել և ցած նետվել 8-րդ հարկից: Նրան հոսպիտալացրել են և աղջկան հաջողվել է փրկել: Պարզվել է, որ ինքնասպանության պատճառը այն է եղել, որ երեխային արգելել են շփվել այլ քաղաքում բնակվող տղայի հետ: