21/04/2014 10:20
Սիրիայում մեկնարկում է նախագահական ընտրարշավը
Սիրիայում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Պատմության մեջ առաջին անգամ կարող են գրանցվել մի քանի թեկնածուներ:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` ընտրությունները պետք է կայանան հուլիսի 17-ից ոչ ուշ, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարման ժամկետը:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունները կայանալու են հունիսին կամ հուլիսին, սակայն կոնկրետ օրը պետք է որոշի խորհրդարանը՝ բոլոր թեկնածուների գրանցումից հետո:
Խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքի համաձայն՝ ընտրություններում կարող են առաջադրվել մի քանի թեկնածուներ:
Թեկնածուն պետք է լինի 40 տարեկանից ոչ պակաս և վերջին 10 տարին նա պետք է բնակված լիներ Սիրիայում: