21/04/2014 13:06
Կիևի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 30 թեկնածու
Ապրիլի 21-ից Կիևում մեկնարկել է քաղաքապետի թեկնածուների առաջադրումը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Ինչպես և սպասվում էր, այս պաշտոնին հավակնելու են 30 թեկնածու:
Քվեարկությունը նշանակված է մայիսի 25-ին: Նույն օրը Ուկրաինայում նշանակված են նախագահական ընտրություններ:
Այսօր Կիև կժամանի նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով խորհրդատվություն կտրամադրի Ուկրաինայում ստեղծված վիճակի կարգավորման և տնտեսության ամրապնդման վերաբերյալ:
Նրա հետ քննարկմանը կմասնակցեն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, ինչպես նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: