21/04/2014 17:29
Պատավստումների միջոցով հնարավոր է կառավարել հիվանդությունները
Վերջին երկու տասնամյակում, պատվաստումների շնորհիվ փրկվել է ավելի քան 20 մլն կյանք: Աշխարհում կարմրուկի բռնկումների ընթացքում ամեն շաբաթ 2-3 երեխա է մահանում: Տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմելիտ, հեմոֆիլուսային Բ վարակ, ռոտավիրուսային հիվանդություն, պնևմակոկային հիվանդություն, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ. Այս հիվանդությունները երեխաների մոտ կարող են առաջացնել հաշմանդամություն, նաև մահվան պատճառ դառնալ:
Հիշեցնենք, որ մինչև կարմրուկների դեմ պատվաստումների ներդրումը, հիվանդացողների թիվն աշխարհում հասնում էր 130 մլն մարդու և յուրաքանչյուր տարի կարմրուկից մահանում էր մոտավորապես 8 մլն մարդ:
Aysor.am-ի հետ զրույցում իմունիզացիայի կանխարգելման ազգային կենտրոնի համակարգով Գայանե Սահակյանը հիշեցրեց, որ 1996-97թթ Հայաստանում կարմրուկի, կարմրախտի բռնկումներ են գրանցվել` 10 հազար հիվանդով, 2004-2006թթ դարձյալ կարմրուկի, կարմրախտի դեպքեր են գրանցվել:
«Հեպատիտ Ա-ի, որը ժողովրդի շրջանում ավելի հայտնի դեղնախտի, բռնկումներ ենք ունեցել մինչև վերջին 4-5 տարիները. դա աղիքային ինֆեկցիա է համարվում, տարածում է ջրային ճանապարհով, սննդամթերքից»,- ասաց Գայանե Սահակյանը, հավելելով, որ Հեպատիտ Ա-ի բռնկման առանձնահատկությունն այն է, որ բռնկման տևողությունը բավական երկար է տևում, անգամ ամիսներ:
Ըստ նրա՝ 1995-96թթ-ի Երևանում` Նոր նորքի զանգվածում գրանցվել է ջրային բռնկում, որը վեց-յոթ ամիս տևեց, այս հիվանդության գաղտնի շրջանը մինչև 35 օր է տևում:
Առաջին դեպքերը գրանցվելուն զուգահեռ, Գայանե Սահակյանը խոսքով, պատվաստումներ են իրականանցում կրթական հաստատություններում, անգամ պատահել է մի ողջ գյուղի` Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բոլոր բնակիչներին պատվաստել են, սակայն հիմա առանձին դեպքերի պարագայում, կոնտակատվորներին ևս պատավստում են:
«Պոլիոմելիտից, մալարիայից ազատ գոտի ենք համարվում, ներկայումս կարմրուկի-կարմարախտի ուղղությամբ ենք աշխատում, որ տեղական դեպքեր չգրանցվել»,- ընդգծեց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ վարակիչ հիվանդություններից աշխարհում ավելի շատ մարդ է մահացել, քան պատերազմների հետևանքով: Այդ պատճառով մասնագետը նշեց, որ պատվաստումներն անհրաժեշտություն են և ներկայումս պատվաստումները ամենաապահով, արդյունավետ և անվտանգ ձեռնարկներն են` վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար. պատավստումենրով հնարավոր է կառավարել հիվանդությունները: