21/04/2014 15:43
Նոր Նորքում և Նուբարաշենում ջրանջատումներ կլինեն
Վաղը` ժամը 09.00-21.00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների,
• Նուբարաշեն վարչական շրջանի` 9, 11, 12, 16, 18, 19, 20 փողոցների, Ա, Բ, Գ, Դ թաղամասերի, Նուբարաշենի զորամասի և հարակից տարածքների: Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից: