22/04/2014 16:27
Ամատունի Վիրաբյան. Փակ են միայն Թուրքիայի ռազմական արխիվները
«Այս տարի Հայաստանի ազգային արխիվը մոնիթորինգ է իրականացրել և մեր ունեցած փատաթղթային ծավալներն ամբողջությամբ հասնում է շուրջ 12 000-ի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով՝ գնալով դրանց թիվն ավելանում է, բայց դա միայն ամբողջական փաստաթղթերի չնչին տոկոսն է կազմում. «Եթե մենք ունենք 300 մլնից ավելի փաստաթուղթ, այսօր 12 հազարը շատ քիչ տեղեկություն է»:
1921-65 թվականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ արգելվել է որևէ ուսումնասիրություն իրականացնել արխիվներում, իսկ 50-ական թվականներին արդեն շատ քիչ մարդիկ էին մնացել, ովքեր տեսել էին Ցեղասպանությունը: Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մի մասն էլ ոչնչացվել է 1937 թվականին, ովքեր պայքարել են ստալինյան ռեժիմի դեմ: Այդ մասին փաստերն են խոսում: «Նրանց պատժել են իբրև ազգայանամոլներ»,-մանրամասնեց Ա. Վիրաբյանը՝ ընդգծելով, որ թեև անցել է բավականին ժամանակ, բայց այսօր էլ շարունակվում են ամեն օր նոր փաստեր ի հայտ գալ:
«Ամեն օր մի նոր փաստաթուղթ ենք ստանում: Պետք է հնարավորություն գտնենք, որ այլ արխիվների փաստաթղթերը նույնպես ձեռք բերենք, բայց դրա համար միայն նախաձեռնությունը քիչ է. ֆինանասկանա լուրջ միջոցներ են անհրաժեշտ»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ եթե ազգային արխիվն իր աշխատաները սկսեր դեռևս 1920-ական թվականներին, ապա Հայաստանն իր ձեռքի տակ այսօր կունենար համապատասխանաբար ավելի շատ փաստաթղթեր:
«1924 թվականին Գևորգ Սուրենյան կաթողիկոսին հաջողվել է ապրիլի 24-ին ղողանջել եկեղեցու զանգերը, ինչը նույնպես արգելված է եղել: Այդ զանգերի հաջորդ ղողանջը լսվել է 1926 թվականին, որի մասին նույնպես գրքերում ոչինչ չկա ասված»,- նշեց Վիրաբյանը՝ նշելով, որ այդ ժամանակվա իշխանությունները անգամ զանգերի ղողանջն են արգելել:
Ազգային արխիվի տնօրենի խոսքով՝ դեռևս չուսումնասիրված փաստաթղթեր կան Բուլղարիայում, Պարսկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում: «Մեծի Տանն Կիլիկիոյի կաթողիկոսության Անտիլիասի արխիվում նույնպես շատ են փաստերը: Պետական այլ արխիվներ կան Ռումինիայում, Սիրիայում, Հունաստանում, որտեղ ժամանակին հայերը գաղթել են: Ունենք 30 հազար որդի-հարցաթերթիկներ, որտեղ գված են նրանց ծնողների և ունեցվածքի մասին: Նույնքան որբեր եղել են Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում»,- հավելեց Վիրաբյանը՝ նշելով, որ ժամանակն է, որպեսզի արխիվային աշխատանքներում ընդգրկվի նաև հայկական Սփյուռքը: «Պետք է հասկանանք, թե ինչ փաստեր ունենք այդ երկրներում: Այդ աշխատանքներում պետք է ընդգրկվեն նաև կուսակցությունները, ՀԿ-ները»,-շեշտեց նա:
Ի դեպ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր փաստաթղթեր են հայտնվել, որտեղ կան հստակ անուններ, որոնք դեռևս անծանոթ են:
«100 ամյա տարելիցին ընդառաջ այդ փաստաթղթերը բոլորը կհրապարակվեն: Կան տեղեկություններ, թե ովքեր են եղել Վանում, Էրզրումում, Բիթլիսում, մասամբ նաև` Խարբերդում հայերի հետ ապրող քրդերը, չերքիզները: Բնակիչները պատմել են, որ այսինչ գյուղում, այսքան մարդ է իսպառ վերացվել: Նրանց անունները նույնպես ունենք: Իսկ բոլորովին վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե ոչինչ չի փրկվել անգամ բելառուսաական Խատին գյուղից: Կան փաստեր, որոնք վկայում են, որ տղամարդկանց տարել են, սրով-դաշույնով ոչնչացրել են, իսկ կանանց, ծերերերին ու երեխաներին մարագներում այրել»,- մանրամասնեց նա՝ նշելով, որ այս տեղեկությունները արխիվին են հասել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից, ովքեր նույնպես քիչ են մնացել: «Հայոց ցեղապանությունից վերապրած են այսօր համարվում ԱՄՆ-ում բնակվող մի քանի ծերեր, որոնք ժամանակին փոքրիկ երեխաներ են եղել»,- ասաց նա:
Անդրադառնալով դրսի արխիվներին, որոնց վերաբերյալ տարբեր խոսակցություններ են շրջանառվում, Վիրաբյանը պարզաբանեց, որ դրանք հիմնականում բաց են այն երկրներում, որոնց դիվանագիտական միսիաները 1915 թվականին գործում էին Թուրքիայում:
«Դրանք Օսմանյան կայսրության կամ դաշնակից երկրներն են՝ Գերմանիա, այն ժամանակվա Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա, կամ չեզոք երկրները՝ ԱՄՆ, Իսպանիա Բրազիլիա և Արգենտինա: Այս երկները նույնպես այսօր պատրաստ են մեզ փաստեր տրամադրել»,- ասաց նա:
Հարցին ի պատասխան՝ թե արդյոք կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս համապատասպան ուսումնասիրություններ իրականացնել դրանցում, Վիրաբյանը նշեց, որ ոչ: «Խոչընդոտներ չկան: Գերմանական արխիվներն արդեն ուսումնասիրված են, ավստրիականը նույնպես: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ ապա 50 հազար էջ փաստաթուղթ է բերվել այնտեղից: Միայն ուսումնասիրված չէ թուրքական ռազմական արխիվը, որը փակ է բոլորի համար: Բայց մեզ հաջողվել է այնտեղից տեղեկություններ ստանալ գերմանացիների միջոցով: Չեմ կարծում, թե թուրքական արխիվներում շատ փաստաթղթեր կան: 60-70-ականներին այդ արխիվները զտվել են: Կարող են կարևորգույն և արժեքավոր փաստեր լինել միայն ռազմական արխիվներում, որոնք փակ են նաև թուրք հասարակության համար»,- ասաց նա:
Վիրաբյանի խոսքով՝ այս տարի արդեն նոր պայմանագիր է կնքվել Ռումինիայի արխիվի հետ: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ նույնպես սերտ համագործակցում կա: Իսկ պարսկական արխիվներն ուսումնասիրելու համար խոչընդոտ է հանդիսանում միայն լեզուն: «Չունենք համապատասխան մասնագետներ, հետևաբար, չենք կարողանում ուսումնասիրություններ իրականացնել այդ արխիվներում»,-նշեց Վիրաբյանը: