22/04/2014 11:50
Հայաստանը Ֆիլիպիններում նոր դեսպան ունի
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում է կայացրել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանին, համատեղության կարգով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հանոյ): Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: