22/04/2014 17:59
Անի Քրիստիի առաջին մենահամերգը՝ օվկիանոսից այն կողմ
Մայիսի 15-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կկայանա Անի Քրիստիի մենահամերգը: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին:
«Այս մենահամերգը շատ կարևոր է ինձ համար, քանի որ այն պետք է դառնա սկիզբ՝ օվկիանոսից այս կողմ իմ հայրենակիցներին ճիշտ ներկայանալու համար»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Անին:
Նրա խոսքով՝ համերգի ընթացքում կհնչեն հին և սիրված, նոր և արդեն սիրված երգեր: Համերգի շրջանակներում երգչուհին կհամագործակցի համայնքում հայտնի եւ պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Մենահամերգի հանդիսավարը կլինի դերասան Նարեկ Ներսիսյանը:
Անի Քրիստին զրույցի վերջում ուրախությամբ տեղեկացրեց, որ հնարավոր է՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին էլ մենահամերգով հանդես գա Հայաստանում: