22/04/2014 16:56
Կոալիցիայի հարցը փակ չէ. Արմեն Ռուստամյան
«Իշխանության հետ կոալիցիա կազմելը ՀՅԴ-ի համար ինքնանպատակ չէ և կառավարություն մտնելու խնդիր չկա: Այս պահին ասում ենք, որ մնում ենք ընդդիմադիր դաշտում, շարունակում ենք աշխատել 7 կետերը կյանքի կոչելու ուղղությամբ, և մեր հարաբերությունը կառավարության հետ շարունակվելու է պայմանավորվել 7 կետերի ընդունման աստիճանով»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ամբողջական իշխանափոխության դեպքում է, որ, շարունակեց խոսքը ՀՅԴ պատգամավորը, ժողովուրդը կգա իշխանության: «Իշխանություններն ասում են, որ անդրադառնալու են մեր 7 կետերին, մենք չունենք պատկերացում, թե 7 կետերը որքանո՞վ կընդունվեն, եթե ամբողջությամբ ընդունվեն, հիմա էլ ենք ասում, որ պատրաստ ենք ամբողջական պատասխանատվություն ստանձնել: Քանի որ հստակություն չկա, մենք հայտարարեցինք, որ կոալիցիայի մաս չենք կազմում»,- ասաց նա:
Կոալիցիայի հարցը, պատգամավորի խոսքով, փակ չէ, քանի որ Սերժ Սարգսյանը խոստացել է մանրամասն ուսումնասիրել իրենց առաջարկած 7 կետերը, և եթե այդ կետերն ընդգրկվեն կառավարության ծրագրում, ապա ապագայում իրենք կվերանայեն կոալիցիա չմտնելու որոշումը:
Նախորդող հրապարակումներ՝ Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. yerkir.am
Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն ձևական չի մտնի կոալիցիա